Ճամփորդություն դեպի Գոշավանք

Ամսի 28-ին մենք ուղևորվեցինք դեպի Գոշավանք: Աշնանային եղանակը ավելի էր տրամադրում ճամփորդության: Աշունը իմ ամենասիրված եղանակն է; Անձրևը, սառը օդը, տերևաթափը ուղղակի հիասքանչ են: Ավտոբուսում ես նստել էի պատուհանի մոտ և հիամնում էի տեսարանով: Դիլիջան հասնելուն պես տեսարանը աննկարագրելի կերպով շքեղացավ: Շուրջ բոլորը դեղնակարմրավուն հագած ծառեր էին, որոնք մի փոքր քամուց դեն էին նետում իրենց չքնաղ հագուստները, որպեսզի հետագայում էլ ավելի նորանան:

ԳոշավանքՆոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳՈՇԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

Հետաքրքիր մի ավանդություն կա հյուսված «Գոշ» անվան հետ կապված․ ըստ այս լեգենդի Մխիթար Գոշը երազում տեսնում է Աստծուն, ով զգուշացնում է, որ յոթ տարի շարունակ պտղատու տարիներ են սպասվում, սակայն պտղաբերությանը հաջորդելու է երկարատև երաշտ: Տերը հորդորում է Գոշին, որ վանքերում կառուցեն ամբարներ և ծայրից ծայր լցնեն պահեստները հացահատիկով: Երաշտի սկսելուն պես Մխիթար Գոշը վերցրնում է մի մեծ զամբյուղ` «գուշ», լցնում է այն հացահատիկով, բաժանում մարդկանց և սովից փրկում նրանց: Ահա վարկածներից մեկը, թե ինչու հայ մեծ առակագիրը, հոգևորականը, հասարակական գործիչը ստացավ Գոշ անունը։

Սկզբնապես վանքը անվանվել է Նոր Գետիկ, սակայն Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։

Հուշարձանախմբի զարդն են կազմում մեծատաղանդ Պողոս քարագործ-վարպետի կողմից 1291 թվականին կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Սուրբ Հոգի կոչված մատուռի մուտքի աջ կողմում: Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ ու միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման ու բարձր գնահատանքի են արժանացել:

Դեպի Գոշի լիճ մենք պետք է գնայինք անտառի միջով: Անտառը ամբողջովին լցված էր աշնանային տրամադրությամբ: Մաքուր օդն ու տերևների խշշոցը ուղղակի եդեմական էին: Զգացածս դժվար է բառերով նկարագրելը:

Ամփոփելով քոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին: Հույս ունեմ նման ճամփորդություններ հաճախ կլինեն, քանզի հայրենիքը ճանաչելը և բացահայտելը շատ արժան գործ է:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы