Բնական միջավայրի մարդածին աղտոտումը: Աղտոտման տեսակները

Երկիր մոլորակը միակ նպաստավոր վայրն է, որտեղ  ծագել և զարգանում է մարդկությունը: Սակայն մարդիկ չեն գնահատում այդ փաստը և շարունակնում են աղտոտել իրենց բնակավայրը: Աղտոտում է կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում` մարդկանց գոյության պայմանների վատթարացմանը: Բնական միջավայրի աղտոտումը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդածին: Բնական միջավայրի ներկայիս վատթարացման գլխավոր և առավել վտանգավոր մասն է՝ մարդածին աղտոտումը: Գոյություն ունի աղտոտման 3 տեսակ՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական, սակայն դրանք հաճախ միասնական են հանդես գալիս:

Քիմիական աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով` միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար: Քիմիական աղտոտման գլխավոր պատճառ են հանդիսանում նաև՝ մարդիկ: Օրինակ՝ անխնա արտանետումներ գետերում և օդում: Չէ՞ որ, կան նյութեր որոնցից բնությունը չի կարող ազատվել ինքնուրույն:

Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման: Կենսաբանական աղտոտումը պայմանավորված է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում աղտոտիչների արտանետմամբ:

Ֆիզիկական աղտոտիչները ներառում են աղբը, աղմուկը, արհեստական ​​լուսավորությունը, ջերմության արհեստական ​​աղբյուրները և էլեկտրամագնիսական ճառագայթումը: Վերջիններից ընդգրկված են բոլոր էլեկտրոնային սարքերը ՝ բջջային հեռախոսից մինչ ռադիոտեղորոշիչ կայան: Ֆիզիկական աղտոտիչների առաջին տեսակը մարդկային թափոններն են: Դրանց թվում կա այն ամենը, ինչը ժողովրդի լեզվով հայտնի է որպես աղբ, որն իր հերթին կարող է դասակարգվել տարբեր տեսակների:

Եզրափակելով խոսքս կուզեի նշել, որ այս բոլոր աղտոտումները միավորող բանը մարդն է: Դեպքերի մեծ մասը կատարվում է մարդու բացասական մասնակցությամբ, ինչը հանգեցնում է ծանր՝ որոշ դեպքերում անդառնալի խնդիրների:

Երկիր բարելավվումը պետք է սկսվի անհատապես ամենքիցս: Ամեն թափոնը գետնին նետելիս դուք վնասում եք ինքներդ ձեզ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы