Երջանկություն

Երջանկություն

<<Ի՞նչ է երջանկությունը>> հարց, որը արտաքինից հասարակ է թվում, սակայն անհանգստացնում է շատերին: Իմ կարծիքով ամեն ոք տվել է իրեն այս հարցը, սակայն ոչ բոլորն են ստացել պատասխան: Ասում են, թե երջանիկ է այն մարդը ով փորձում է չմտածել դրա մասին: Մենք՝ այսինքն մարդիկ նույն հարցին կարող ենք տալ լրիվ տարբեր պատասխաններ: Այս հարցը նույնպես բացառություն չէ, քանզի ամենքս յուրովի ենք ընկալում և զգում: Երջանկությունը չունի սահմանում: Ըստ իս երջանկությունը ներդաշնակ լինելն է սեփական անձի հետ: Առանց դրա, թվացյալ երջանկությունը երկար չի տևի: Ներդաշնակության հասնելու գլխավոր մասն է գտնել սեփական եսը, կերտել անհատականություն, որը կախում չի ունենա ոչնչից և ոչ մեկից: Նաև ոչ պակաս կարևոր է՝ ուղեղի և սրտի միմյանց հետ համաձայն լինելը:

2 комментария на “Երջանկություն

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы