Դիզայնի ճամբարի ամփոփում

Ահա և հունվարի վերջն է։ Ինձ համար ցանկացած ճամբարի անդամակցության փորձը նորություն էր, և ասեմ, որ շատ հետաքրքիր էր։

Մեկ ամսվա ընթացքում մենք մեծ աշխատանք ենք կատարել՝ համատեղելով գործնականը հաճելիի հետ։

Մասնակցեցինք իտալերենի դասընթացին, ձևավորեցինք մեդիաուրբաթի թրապարի համար նախատեսված թրերը, ստեղծեցինք Հայկական ասացվածքների համար նկարազարդումներ և իհարկե գնացինք Լեսռնանիստ: Ես սովորեցի դիզայնի որոշ հմտություններ և բացահայտեցի ինձ նոր ասպարեզում:

Նաև մենք պատրաստեցինք իտալական նախուտեստ, որի անունն է ”bruschetta”

Հիանալի էր այցը Սերգեյ Փարաջանովի թանգարան և Կապույտ մզկիթ։ Կասեմ, որ պետք է ավելի խորանալ արվեստի աշխարհում:

Նաև այցելեցինք Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց։ Չնայած իմ բազմաթիվ անկումներին, ինձ շատ դուր եկավ:

Ես անհամբեր կսպասեմ նոր փորձի:

Одно мнение о "Դիզայնի ճամբարի ամփոփում"

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы